Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Շվեյցարական Authentic Light Orchestra-ն հանդիսատեսին կներկայանա հայկական էթնո ջազի յուրահատուկ մշակումներով

Շվեյցարական Authentic Light Orchestra-ն հանդիսատեսին կներկայանա հայկական 
էթնո ջազի յուրահատուկ մշակումներով

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նյու Ջեներեյշն փրոջեքթի» նախաձեռնությամբ մայիսի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Էթնո ջազ» խորագրով համերգը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Նյու Ջեներեյշն փրոջեքթ»-ից, համերգի ընթացքում շվեյցարական Authentic Light Orchestra-ն հանդիսատեսին կներկայանա հայկական էթնո ջազի ամենայուրահատուկ մշակումներով։

image00003.jpeg (373 KB)

Հանդիսատեսին սպասվում է վառ ու անմոռանալի երեկո: Authentic Light Orchestra-ն հիմնադրվել է հայկական արմատներով շվեյցարացի մուլտիինստրումենտալիստ Վալերի Տոլստովի կողմից 2009 թվականին՝ նպատակ ունենալով համատեղել տարբեր երաժշտական ժանրեր, ինչպիսիք են ջազը, համաշխարհային, կինոերաժշտությունը, հայկական ժողովրդական և դասական երաժշտության տարրերը: Ապրիլի 26-ին՝ համերգին ընդառաջ, տեղի ունեցավ համերգի կազմակերպիչների, երաժշտական կազմի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը: Authentic Light Orchestra-ի երաժշտական ղեկավար Վալերի Տոլստովի խոսքով խմբի գլխավոր մարտահրավերը ֆոլկլորային երաժշտության վերաբերյալ թարմ հայացք ստեղծելն է, նոր երաժշտական լեզու գտնելը և Authentic Light Orchestra-ի նոր տարբերվող ձայնը: Արդեն իսկ Հայաստանում եղել են համերգներով և վստահ կարող եմ ասել, որ խումբը սիրվել է հայ հանդիսատեսի շրջանում։ Մայիսի 2-ին կայանալիք համերգի մասնակիցների թվում են՝

  • Վալերի Տոլստով /Շվեյցարիա /ֆլեյտա, երգեհոն
  • Եվգենի Լեբեդև /ՌԴ /դաշնամուր
  • Անտոն Ռևնուկ /ՌԴ /բաս, կոնտրաբաս
  • Արման Մնացականյան /հարվածային գործիքներ
  • Միքայել Ոսկանյան /թառ
  • Գրիգոր Ասրունց-Քարտաշյան /դուդուկ, բլուլ, զուռնա
  • Հայկ Գրիգորյան /շեփոր
  • Աստղիկ Վարդանյան /առաջին ջութակ
  • Գոհար Պապոյան /երկրորդ ջութակ
  • Աստղիկ Գաժոյան /ջութակ
  • Արտյոմ Մանուկյան /թավջութակ։

Համերգի հատուկ հյուրն է՝ Գոռ Սուջյանը

Ըստ աղբյուրի՝ համերգին կմասնակցեն նաև Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաները, խմբավար՝ Էմմա Առաքելյան: Թմբկահար Արման Մնացականյանը մեծ սիրով է ընդունել համերգին մասնակցելու առաջարկը, նա խմբի հետ համագործակցելու է առաջին անգամ և հուսով է, որ խմբի հետ համագործակցությունը կլինի շարունակական։

image00004.jpeg (298 KB)

«Համերգի գաղափարը ծագել է հաշվի առնելով նախորդ ջազ համերգների բուռն արձագանքը, և վստահ կարող ենք ասել, որ սպասվում է յուրահատուկ, էթնո ջազին բնորոշ վառ երեկո։ Ջազ համերգներից հետո մեր կողմից կազմակերպված առաջիկա համերգները արդեն իսկ ունեն լավ ու դրական արձագանք»,- մշել է «Նյու Ջեներեյշն» նախագծի հիմնադիր Շմավոն Գրիգորյան։

image00005.jpeg (235 KB)

Նրա խոսքով՝ մայիսի 2-ին կայանալիք համերգից հետո հաջորդ համերգը նախատեսված է հունիսի 8-ին. Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի առթիվ հանդիսատեսին են ներկայացվելու «Շառլ Ազնավուր 100» խորագրով համերգը։

Հուլիսի 19-ին նախագծի հրավերով առաջին անգամ Հայաստանում ելութ կունենա ՚՚Queen Sensation'' խումբը, իսկ օգոստոսի 9-ին բացառիկ «Վիվալդի DJ» խորագրով համերգը կներկայացվի, որը իր տեսակով բացառիկ է և առաջին անգամ է նման ծրագիր ներկայացվում Հայաստանում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]